• Գեներալ Բաղերի.«Իրանի զինված ուժերը պատրաստ են  դիմակայել թշնամիներին»

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է.«Իրանի զինված ուժերը բարձր պատրաստվածություն ունեն թշնամիներին դիմակայելու համար և եթե ագրեսորները ագահությամբ լցված լինեն Իրանի նկատմամբ հզորությամբ կպաշտպանեն Իրանը»:

Երեքշաբթի օրը,  Թեհրանում կայացած Իրանի ԶՈՒ շքերթի արարողության շրջանակներում, բրիգադային գեներալ Մոհամմեդ Բաղերին հավելել է. «Իրանի զինված ուժերը երբեք պատերազմ շղթայազերծելու մտադրություն չունեն, սակայն գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում»:

Գեներալ Բաղերին հավելել է.«Զինտեխնիկայի մեծ մասն արտադրվում է երկրում՝ ՊՆ-ի և զինված ուժերի մասնագետների ջանքերով»:

Սրբազան պաշտպանության առաջին օրվա ընթացքում, Իրանի տարբեր քաղաքներում անցկացվել է ԻԻՀ-ի բանակի, պահապանների կորպուսի, հավաքազորի և իրավապահ ուժերի շքերթը:

Սեպտեմբերի 22-ը Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի մեկնարկի օրն է:

Sep 22, 2018 18:23 Asia/Yerevan
Մեկնաբանություններ