• Իրանը բողոքելու է Լոնդոնում հեռարձակվող պարսկալեզու հեռուստաալիքի դեմ

Լոնդոնում Իրանի դեսպանը այդ երկրի «Iran International» հեռուստաալիքի կողմից Ահվազի մահաբեր հարձակման հարցով պատասխանատու ահաբեկչական խմբի մամլու խոսնակի հարցազրույցը եթեր տաու քայլը լկտիություն է որակել: Իրանի դեսպանը հավելել է.«Իրանը բողոքելու է Բրիտանիայի այս հեռուստաալիքի դեմ»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, դատապարտելով Լոնդոնի «Iran International» հեռուստաալիքի կողմից Ահվազի մահաբեր հարձակման հարցով պատասխանատու «Ալ-Ահվազիե» ահաբեկչական խմբի մամլու խոսնակի հարցազրույցը եթեր տաու քայլը, Համիդ Բաիդինեժադն իր թուիթերյան էջում գրել է.«Iran International հեռուստաալիքի քայլը ահաբեկչության ու բռնության խթանմանն ուղղված քայլ է: Լոնդոնում Իրանի դեսպանատունը կհետևի «Բրիտանական ԶԼՄ-ների կարգավորման մարմնի» կողմից այդ հեռուստաալիքին ցուցաբերվող լուրջ վերաբերմունքին»:

Iran International արբանյակային հեռուստաալիքը, որի կենտրոնը գտնվում է Լոնդոնում, բազմիցս հեռարձակել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման ժողովներ և ֆինանսական օգնություն է ստանում Սաուդյան Արաբիայից:

Ալ-Ահվազիե ահաբեկչական խումբը հովանավորվում է Լոնդոնի ու Ռիադի կողմից: Շաբաթ օրը Իրանի Ահվազ քաղաքում Իրանի զինված ուժերի շքերթի անցկացման ժամանակ ահաբեկիչները կրակ են բացել ժողովրդի վրա: Ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 25 և վիրավորվել 60 մարդ:

Պիտակ

Sep 22, 2018 18:45 Asia/Yerevan
Մեկնաբանություններ