• Ահվազի ոճրագործություն իրականացնելիս ԻԼԻՊ-ն ու «Ալ-Ահվազիա» ահաբեկչական խումբը միասին են աշխատել

Իրանի հարավ-արևմտյան Ահվազ քաղաքում ահաբեկչական հարձակումից մեկ օր անց, հարձակման վերաբերյալ նոր բացահայտումներ են արվում:

Արաբիայի ու ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ԻԼԻՊ ահաբեկչական խումբը կիրակի օրը մի տեսագրություն տարածելով հայտարարել է, որ խմբավորման երեք անդամներ մասնակցել են Ահվազի ահաբեկչական հարձակմանը:

Ավելի վաղ, «Ալ-Ահվազիա» ահաբեկչական խումբն իր վրա էր վերցրել Իրանի զինված ուժերի շքերթի ժամանակ իրականացված հարձակման պատասխանատվությունը:

ԻԼԻՊ-ի հրապարակած տեսագրությունից պարզվում է, որ Ահվազի ահաբեկչական հարձակումը ԻԼԻՊ-ի և «Ալ-Ահվազիա» ահաբեկչական խմբավորման համատեղ գործողությունն է եղել և ահաբեկչական երկու խմբերն էլ կախված են Արաբիայից:

Շաբաթ առավոտյան Ահվազ քաղաքում ԻԻՀ զինված ուժերի շքերթի ժամանակ մերձակա զբոսայգուց հանդիսատես ժողովրդի ուղղությամբ իրականացված հրաձգության հետևանքով նահատակվեց 25 և վիրավորվեց ավելի քան 60 մարդ:

 

Պիտակ

Sep 24, 2018 07:48 Asia/Yerevan
Մեկնաբանություններ