• Տարածաշրջանում Իրանի քաղաքականության հիմքում ընկած է հանուն խաղաղության ու զարգացման միասնական համագործակցությունը. ԻԻՀ ՆԳ նախարար

ԻԻՀ ՆԳ նախարարն ասել է. «Տարածաշրջանում Իրանի քաղաքականության հիմքում ընկած է հանուն խաղաղության ու զարգացման միասնական համագործակցությունը և Իրանը լիարժեք պատրաստակամություն ունի բացառությամբ Սիոնիստական ռեժիմի,ընդլայնել հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների հետ»:

Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին երկուշաբթի օրը Թեհրանում Ադրբեջանի ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Տարածաշրջանի հարցերը պիտի կարգավորեն տարածաշրջանի երկրների միջոցով: Տարածաշրջանում այլ երկրների միջամտությունը մինչ այսօր տարածաշրջանի ժողովրդի համար պատերազմից, չքավորությունից ու դծբախտությունից բացի այլ արդյունք չի ունեցել, որի վառ ապացույցն են Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան ու Եմենը»:

Ադրբեջանի ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովը հանդիպման ժամանակ ասել է. «Կազմակերպված ահաբեկչությունը, թմրաբիզնեսը և մարդու թրաֆիկինգը աշխարհում տարածված ծանր հանցագործություններից են և Իրանը նման հանցագործությունների դեմ պայքարի հարցում լավ քայլեր է ձեռնարկել»:

Sep 24, 2018 18:50 Asia/Yerevan
Մեկնաբանություններ