• Իրանին նավթի վաճառքից զրկելը գործնական չէ. Ռոհանի

ԻԻՀ նախագահն անդրադառնալով Իրանին նավթի վաճառքից զրկելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերին, ասաց. «Իրանին նավթի վաճառքից զրկելու համար ամերիկացիների ուրվագծած նպատակը ոչ միայն գործնական չէ, այլ կարող է չափազանց վտանգավոր լինել»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի օրը Նյու Յորքում ամերիկյան մի խումբ ԶԼՄ-ների ավագ տնօրենների հետ հանդիպման ժամանակ նկատելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պիտի սրբագրի Իրանի ժողովրդի դեմ իր սխալ քայլերն, ասաց. «Թրամփն առանց որևէ պատճառի լքեց ՀԳՀծ-ն և  առանց որևէ պատճառի պատժամիջոցների ու սպառնալիքի է ենթարկում Իրանի ժողովրդին և միջամտում է Իրանի ներքին հարցերին, հետևաբար որևէ քննարկումից առաջ պիտի սրբագրի իր սխալները»:

«ԱՄՆ-ի կողմից Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցներ գործադրելն անօրինական ու անարդար է և այս պատժամիջոցներն ազդում են ԱՄՆ-ի վարչակազմի կապակցությամբ Իրանի ժողովրդի գնահատման վրա և հենց այդ պատճառով է, որ միլիոնանոց ցույցերի ժամանակ ԱՄՆ-ի վարչակազմի դեմ ուղղված Իրանի ժողովրդի կարգախոսները առավել սուր ոճ են ստացել»,-հավելեց Ռոհանին:

Նա անդրադառնալով Իրանի հետ բանակցության համար ԱՄՆ-ի առաջարկին, ընդգծեց. «Եթե մի օր ԱՄՆ-ն ազնվորեն փորձի վերականգնել ու կարգավորել իրավիճակը, այդ ժամանակ Իրանն էլ բանակցության մասին որոշում կընդունի»:

ԻԻՀ նախագահն անդրադառնալով Իրանի հարավ-արևմտյան Ահվազ քաղաքում ահաբեկչական հարձակմանը որոշ երկրների ունեցած դերակատարությանն, ասաց. «Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր ամերիկացիները շարունակ պաշտպանել ու աջակցություն են ցուցաբերել Իրանի դեմ աշխատող ահաբեկչական խմբերին»:

«Սիրիայում Իրանի խորհրդատվական բնույթի ներկայությունն օրինական է և իրականացվել է այդ երկրի կառավարության դիմումի համաձայն և ահաբեկչության դեմ պայքարի նպատակով և սա ի տես այն բանի, որ Սիրիայում Իսրայելի ռեժիմի քայլերը տարածաշրջանում իրավիճակը  սրում են»,-հայտարարեց Ռոհանին անդրադառնալով Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի գործընթացին:

ԻԻՀ նախագահն անդրադառնալով Եմենի ճգնաժամին, նկատեց. «Եմենի ճգնաժամի միակ լուծումն Եմենի անպաշտպան ժողովրդի դեմ հարձակումներին ու կոտորածին վերջ տալը և եմենական խմբերի միջև բանակցության դռների բացվելն է»:   

Պիտակ

Sep 25, 2018 00:24 Asia/Yerevan
Մեկնաբանություններ