• Գեներալ-մայոր Ջաֆարի. իրանցի սահմանապահներին առևանգողները ծանր հարված կստանան մեր կողմից

ԻԻՀ պահակազորի ընդհանուր հրամանատարն ասել է, որ Միրջավեի սահմանային զրո կետի պահակակետում տեղակայված սահմանապահներն ու տեղացի հավաքազորային ուժերին առևանգողները պետք է սպասեն Իրանի կողմից ջախջախիչ պատասխանի:

Երկուշաբթի օրը, Իրանի հարավ-արևելյան Միրջավեի սահմանային զրո կետի պահակակետի մի խումբ սահմանապահներ ու աշխարհազորայիններ առևանգվել են հակահեղափոխական խմբերի կողմից:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ պահակազորի ընդհանուր հրամանատար Գեներալ-մայոր  Մոհամմեդալի Ջաֆարին հավելել է.«Ահաբեկիչները համոզված էին, որ չեն կարողանա հասնել իրենց նպատակին, հետևաբար քնաբեր դեղ են տվել սահմանապահներին և ապա առևանգել նրանց»:

Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսի հրամանատարի խոսքերով, թշնամիներն, այդ թվում ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Ալ-Սաուդի ռեժիմը, փորձում են Իրանում անապահովություն ստեղծել, սակայն Իսլամական Հանրապետության զինված ուժերը լիովին պատրաստ են հակահարված տալ թշնամիներին և ձախողել նրանց պլանները:

Oct 17, 2018 17:03 Asia/Yerevan
Մեկնաբանություններ