• Եմենցի 10-ամյա երեխան՝ Ալ-Հուդայդայի շրջափակման զոհ

ՄԱԿ-ի Մանուկների պաշտպանության հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ եմենցի 10-ամյա Ադամը մահացել է Եմենի արևմուտքում գտնվող Ալ-Հուդայդայում պատերազմն ու շրջափակումը շարունակվելու հետևանքով սաստիկ թերսնման պատճառով:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, 10-ամյա Ադամը կշռում էր միայն 10կգ և մահացել է սաստիկ թերսնման պատճառով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընդգծմամբ Ադամը մեկն էր այն 400 երեխաներից, որոնք տառապում են թերսնումից և ամեն պահ հնարավոր է, որ մահանան:

Եմենում ապրում են 11 միլիոն երեխաներ, որոնք գրեթե բոլորն էլ հումանիտար օժանդակությունների կարիք ունեն:

Արաբիան ու Էմիրություններն ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների աջակցությամբ, 2015 թվականի մարտին ռազմական ոտնձգություն են սկսել Եմենի դեմ և ցամաքային, ծովային ու օդային շրջափակման են ենթարկել այդ երկիրը:

Եմենի դեմ սաուդցի զորայինների հարձակումները մինչ այսօր ավելի քան 14 հազար եմենցիների զոհվելու, տասնյակ հազարավորների վիրավորվելու և միլիոնավոր ուրիշների տարհանման պատճառ են դարձել:

Եմեն աղքատ երկրի դեմ Արաբիայի ռազմական ագրեսիան սննդամթերքի ու դեղորայքի հետ կապված լուրջ բացեր է առաջացրել այդ երկրում:

 

Nov 09, 2018 11:31 Asia/Yerevan
Մեկնաբանություններ