• Սիոնիստական ռեժիմի անցագրով հնարավոր է լինելու Արաբիա մեկնել

Իսրայելական մի կայքէջ գրել է. «Մոտ ապագայում սիոնիստները Սիոնիստական ռեժիմի անցագրով կարող են Արաբիա այցելել»:

«Մազրահ Հաթիխոն» կայքէջն ուրբաթ օրը գրել է. «Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում, Սաուդյան Արաբիան մոտ ժամանակներս հնարավորություն է ստեղծելու, որպեսզի սիոնիստները իսրայելական անցագրով Արաբիա այցելեն»:

Սիոնիստական «Հաարեց» օրաթերթն էլ գրել է. «Նկատի առնելով Արաբիայի ու Սիոնիստական ռեժիմի հարաբերությունների աննախընթաց սերտացումը, իսրայելական անցագրեր ունեցողներն ուղղակի կերպով կարող են Արաբիա մուտք գործել»:

Օրաթերթը վերջերս տեղեկացրել էր ժամանակավոր անցագրեր ունեցող պաղեստինցիների մուտքն արգելելու մասին Արաբիայի որոշման մասին և հավելել էր. «Ի հետևումն Արաբիայի այս որոշման Արաբիան 1948 թվականին զավթված տարածքներում բնակվող ավելի քան մեկ միլիոն պաղեստինցիներ զրկվելու են Հաջի ուխտագնացությանը մասնակցելու հնարավորությունից»:

Պիտակ

Nov 09, 2018 11:48 Asia/Yerevan
Մեկնաբանություններ