Լրատվական աղբյուրների տեղեկացմամբ, հակադարձելով Գազայի գոտում սիոնիստների հարձակումներին, Պաղեստինի դիմադրության ուժերը մինչ այժմ ավելի քան 400 հրթիռներ են արձակել իսրայելական տարածքների ուղղությամբ: Արդյունքում փախուստի են դիմել Գազայի գոտու շրջակա տարածքներում բնակվող հազարավոր սիոնիստ ավանաբնակներ:

Պաղեստինի ժողովրդական դիմադրության կոմիտեները հայտարարել են, որ Դիմադրությունը որոշել է ընդլայնել իր հարձակումները սիոնիստների դիրքերի ուղղությամբ և զավթիչները վճարելու են իրենց ոճրագործությունների դիմաց:

Հաղորդագրություն տարածելով, ՀՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը պետք է ստանա Ղեսամի գումարտակների ու Դիմադրության ուժերի համատեղ գործողությունների գրասենյակի ուղերձը և պետք է տեղյակ լինի Գազայի գոտում իր ոճրագործությունների հետևանքների մասին:

Կիրակի երեկոյան և երկուշաբթի օրը, Սիոնիստական ռեժիմը գրոհել է Գազայի դեմ, որի հետևանքով նահատակվել են Գազայի մի խումբ բնակիչներ, այդ թվում՝ Դիմադրության ուժերի մարտիկներ:

Nov 13, 2018 12:16 Asia/Yerevan
Մեկնաբանություններ