• Իսրայելի պատերազմի նախարարը հրաժարական է տվել

Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը Գազայում Դիմադրության խմբերի դիմաց վերջին ձախողումների հետևանքով հայտարարել է, որ լքում է իր պաշտոնը:

Հղում անելով «Պաղեստին Ալ-Յոմ» լրատվական գործակալությանը, ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Լիբերմանն այսօր  թողել է իր պաշտոնը և  արտահերթ  ընտրություններ անցկացնելու կոչ է արել:

Նշվում է, որ Լիբեմանը  դեմ էր  Գազայի  դեմ Սիոնիստական ռեժիմի ռազմական գործողությունների դադարեցմանը, սակայն Պաղեստինի ժողովրդի ու Դիմադրության ուժերի  խիզախ պայքարն այդ ռեժիմին ստիպեց ընդունել հրադադարը:

Ի դեպ Սիոնիստական ռեժիմի 10-րդ հեռուստաալիքի հաղորդմամբ, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ եթե Լիբեմանը հրաժարական տա, Սիոնիստական ռեժիմի Քնեսեթը (խորհրդարանը)  հրատապ կլուծարվի և առաջիկա ամիսների ընթացքում նոր ընտրություններ տեղի կունենան:

Սիոնիստական ռեժիմի 20-րդ հեռուստաալիքը ևս Լիբերմանի հրաժարականը մեծ ձեռքբերում համարեց Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման(ՀԱՄԱՍ) համար: 

 

 

Պիտակ

Nov 14, 2018 19:00 Asia/Yerevan
Մեկնաբանություններ