• Սուդյան Արաբիայի դատախազությունը հաստատել է Խաշողջիի դիակի մասնատման մասին լուրերը

Սաուդյան Արաբիայի դատախազության խոսնակը խոստովանել է, որ Ալե Սաուդի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի մարմինը մասնատվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, հինգշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում, Սաուդյան Արաբիայի դատախազության խոսնակ  Շալաան Ալ-Շալաանն ասել է.«Սաուդյան Արաբիայի անվտանգության գործակալության նախկին ղեկավար Ահմեդ Ասիրին Ջամալ Խաշողջիին սպանելու համար ահավեկիչների թիմ էր ստեղծել և գործուղել Թուրքիա:

Սաուդյան Արաբիայի դատախազության խոսնակն ասել է.«Թուրքիա գործուղված թիմի նպատակը եղել է Խաշողջիին համոզել, որ վերադառնա Սաուդյան Արաբիա, սակայն նրանք անկարող են եղել հյուպատոսարանի շենքից դուրս բերել լրագրողին»: Սաուդյան Արաբիայի դատախազի խոսքերով, Խաշողջիի դիակը մասնատումից հետո դուրս է բերվել հյուպատոսարանի շենքից ու հանձնվել է տեղացի անձի»:

Շալաան Ալ-Շալաանը Ջամալ Խաշողջիի սպանության հարցում անմեղ է ճանաչել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանին: Նա հայտարարել է, որ Խաշողջիի սպանության հարցով 11 մեղադրյալներինց 5-ը դատապարտվել են մահվան:

Nov 15, 2018 17:57 Asia/Yerevan
Մեկնաբանություններ