• Սիոնիստական աղբյուրները հաստատել են դիմադրության հրթիռների հզորությունը

Համաձայն սիոնիստական աղբյուրների հայտաարարության, դիմադրության շարժումները Գազայի հատվածում ընդլայնել են իրենց ռազմական ու հրթիռային կարողությունները և Իսրայելի պաշտոնատարներն ու այդ ռեժիմի անվտանգության կառույցներ հրաժարվում են դա բացահայտելուց ու այդ մասին հրապարակայնորեն արտահայտվելուց:

Համաձայն ԻՍՆԱ-ի հաղորդման, սիոնիստական «Դեբքա» կայքը մի հաղորդման մեջ գրել է. «Նոր հրթիռները հատկապես արտադրված են հարվածելու համար Գազայի մերձակայքում տեղադրված «Երկաթե գմբեթ» համակարգի հրետանիները և դրանց գլխավոր նպատակը պաշտպանական համակարգերի ոչնչացումն է և կարող են հարվածել հրետանային համակարգերը, զրահային ուժերի կենտրոնացման վայրերը, զինասարքերը, հրամանատարական կայանները, պաշտպանական կանալներն ու «երկաթե գմբեթ» համակարգը»:

Սիոնիստական կայքի հաղորդման համաձայն, Իսրայելի իշխանություններն առանց ռազմական որոշակի նվաճման վերջին հրադադարի հետ համաձայնեցին Գազայի մերձակայքում տեղակայված պաշտպանական համակարգերը թիրախ դառնալու սարսափից, քանի որ կարող էր աղետալի լինել Իսրայելի ու քաղաքավանների բնակիչների համար»:

Սիոնիստական ռեժիմի ԶԼՄ-ները հաղորդեցին, որ կիրակի գիշերվանից մինչև երեքշաբթի օրը Պաղեստինի դիմադրության ուժերը Գազայի հատվածից ավելի քան 470 հրթիռներ արձակեցին զավթված տարածքների ուղղությամբ:

Այդ ռեժիմի ԶԼՄ-ները նաև հավակնել են, թե «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը շարունակել է անգործունյա մնալ և կարողացել է հետախուզել զավթված տարածքների ուղղությամբ արձակված 470 հրթիռներից միայն 100-ը: 

Պիտակ

Nov 17, 2018 12:20 Asia/Yerevan
Մեկնաբանություններ