• Ամերիկյան կոալիցիայի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Սիրիայի Դեյր-էլ-Զորը

ԱՄՆ-ի ղեկավարած հակաիլիպական միջազգային կոալիցիայի ռազմական ինքնաթիռները չորեքշաբթի գիշեր ռմբակոծել են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-էլ-Զորի Հաջին գյուղը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ռմբակոծության հետևանքով զոհվել են առնվազն 5 խաղաղ քաղաքացիներ:

Վերջին շաբաթների ընթացքում ամերիկյան կոալիցիայի ռազմական ինքնաթիռներն բազմիցս ռմբակոծել են Դեյր-էլ-Զոր  նահանգի տարբեր տարածքներն, այդ թվում Հաջինը: Որոշ հարձակումների ժամանակ ամերիկյան կոալիցիան օգտվել է ֆոսֆորային ռումբերից:

Սիրիայի իշխանությունները նամակներ հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի նախագահին, պահանջել են վերջ տալ Սիրիայում ամերիկյան կոալիցիայի ոճրագործություններին:

Իրաքում ու Սիրիայում ԱՄՆ-ի ղեկավարած հակաիլիպական կոալիցիայի հարձակումները մոնիտորինգի ենթարկող «Էյրվարզ» դիտորդական խումբը վերջերս հայտարարեց, որ  2014 թվականից ի վեր Իրաքում ու Սիրիայում ամերիկյան կոալիցիայի իրականացրած ավիահարվածների հետեվանքով զոհվել են ավելի քան 5000 խաղաղ քաղաքացիներ:

 

Dec 06, 2018 07:55 Asia/Yerevan
Մեկնաբանություններ