• Շվեդիայի բանակցությունների ելքը կայուն խաղաղությունը չի լինելու. Եմենի «Անսարոլլահ»

Եմենի «Անսարալլահ» շարժման ավագ անդամն ասել է. «Եմենում պատերազմը դադարեցնելու համար Շվեդիայում ՄԱԿ-ի խաղաղության բանակցությունների ներկա գործընթացն այդ երկրում ճգնաժամի համար կայուն ու համապարփակ լուծման չի հանգեցնելու»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ալ-Բախիթին հավելել է. «Շվեդիայում ՄԱԿ-ի խաղաղության ներկա բանակցություններով հնարավոր չէ այդ երկրում համապարփակ ու մշտական լուծման հանգել այն պարզ պատճառով, որ Եմենում պատերազմի դադարեցման համար որոշումն ընդունվել է արտասահմանյան երկրների կողմից և արտասահմանում»:

Միևնույն ժամանակ, Եմենի ԶՈՒ պաշտոնական խոսնակ, բրիգադային գեներալ Յահյա Սարին ասել է. «Շվեդիայում խաղաղության բանակցությունների առաջին օրվա զուգահեռ Ալե Սաուդի ու նրա վարձկանների ագրեսիայի շարունակվելը վկայում է, որ ագրեսորները Եմենում խաղաղություն հաստատելու  ցանկություն չունեն»:

Սաուդական կոալիցիայի ռազմական ինքնաթիռները հինգշաբթի օրը  28 անգամ ռմբակոծեցին Եմենում բնակելի տարածքներն ու հանրային վայրերը, որոնք հետևանքով զոհվեցին երեք և վիրավորվեցի մի խումբ եմենցի խաղաղ բնակիչներ:

Եմենի բանակն ու ժողովրդական կոմիտեները, պատասխանելով այս հարձակումներին, վեց բալիատիկ հրթիռ են արձակել ագրեսոր ուժերի կենտրոնացման կենտրոնների ուղղությամբ:

Միջեմենական խաղաղության բանակցությունները մեկնարկել են հինգշաբթի օրը՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում:

Dec 07, 2018 04:10 Asia/Yerevan
Մեկնաբանություններ