Dec 14, 2018 10:22 Asia/Tehran
  • Սիրիայի վերակառուցման կապակցույամբ բանակցել են Բաշար Ասադը և Ռուսաստանի փոխվարչապետը

Դամասկոսում Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի հետ հանդիպման ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիայի տնտեսության վերակառուցումը կկազմի 250-300 միլիարդ դոլար:

Պարս Թուդեյի հաղորդման համաձայն,   Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ, Բորիսովը խոսել է  քաղաքական հարցերի, ինչպես նաև Սիրիայի վերականգնման և արդյունաբերական, բժշկական և էներգետիկ ոլորտներում ՌԴ համագործակցության շուրջ:

Բորիսովն ընդգծել է, որ Սիրիայի տնտեսության վերակառուցման հետաձգումը կարող է հանգեցնել վատ հետևանքների, այդ թվում `ահաբեկչական խմբերի վերադարձին:

ՌԴ փոխվարչապետը նաև ընդգծել է, որ պետք է  միջոցներ ձեռնարկել՝ ֆինանսական և տնտեսական մեխանիզմների ստեղծման համար, որոնք կարող են հակազդել Դամասկոսի դեմ արևմտյան պատժամիջոցներին:

Ավելի վաղ Սիրիայի նախագահը հայտարարել էր, որ Սիրիայի վերակառուցումը կտևի 10-15 տարի:

Պիտակ

Մեկնաբանություններ