Dec 16, 2018 18:11 Asia/Tehran
  • Նեթանյահուն պահանջում է քանդել Պաղեստինի Դիմադրության անդամների բնակարանները

Սիոնիստական ռեժիմի վարչապետը պահանջում է քանդել այն պաղեստինցի մարտիկների բնակարանները ,որոնք անցած շաբաթ մասնակցել են Դիմադրության ուժերի գործողություններին:

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, կիրակի օրը կայացած կառավարության նիստում  պահանջել է քանդել պաղեստինցի մարտիկների բնակարանները, այն դեպքում, երբ իսրայելցի զորայիններն անցած օրն ավերել են Հորդանան գետի արևմտյան ափի կենտրոնական քաղաք Ռամալլահի Ալ-Ամերի ճամբարում գտնվող Աբուհամիդի ընտանիքի բնակարանը:

Օմ Նասեր Աբուհամիդը մեկ նահատակի  և վեց պաղեստինցի գերիների մայր է, ում չորս որդիների համար ցմահ պատիժ է սահմանվել ու նրանք գտնվում են Իսրայելի բանտերում: 

Նա ընդգծել է.«Պաղեստինի ժողովրդի բնակարանների ավերումը կհանգեցնի պաղեստինցիների դիմադրության ու կայունության մեծացմանը»:

Աբուհամիդի ընտանիքի բնակարանը մինչ այժմ երեք անգամ քանդվել է:

Պաղեստինի իսլամական դիմադրության ուժերն անցած շաբաթ Հորդանան գետի արևմտյան ափին մի քանի հակասիոնիստական գործողություններ են իրականացրել, որոնց ընթացքում սպանվել է երեք իսրայելցի զինվոր, ևս մեկը վիրավորվել է: 

Մեկնաբանություններ