Dec 30, 2018 06:01 Asia/Tehran
  • Իսրայելցի զինվորները սպանել կամ վիրավորել են 29 հազար պաղեստինցիների. ՄԱԿ

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համադրման գրասենյակը շաբաթ օրը հայտարարեց, որ 2018 թվականի ընթացքում ավելի քան 29 հազար պաղեստինցիներ Սիոնիստական ռեժիմի զինվորների արձակած գնդակների թիրախ դառնալով նահատակվել կամ վիրավորվել են:

Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համադրման գրասենյակը հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմի զորայիններն այս տարվա սկզբից սպանել են 295 և վիրավորել ավելի քան 29 հազար պաղեստինցիների:

Համաձայն ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համադրման գրասենյակի զեկույցի, պաղեստինցի նահատակների ու վիրավորների խոշոր մասը Սիոնիստական ռեժիմի զինվորների արձակած գնդակների թիրախ է դարձել Գազայում «Վերադարձի իրավունք» երթի ժամանակ:

«Վերադարձի իրավունք» խաղաղ երթը սկսվել է անցած մարտի 30-ին Գազայում Հողի օրվա առիթով և դեռ շարունակվում է:

Անցած մարտի 30-ից ի վեր այս երթի ընթացքում իսրայելցի զորայինների արձակած գնդակների թիրախ դառնալով նահատակվել են 253 և վիրավորվել ավելի են 26 հազար պաղեստինցիներ:

Մեծ թվով երկրներ, այդ թվում ԻԻՀ-ն, նաև միջազգային կազմակերպություններ դատապարտել են սիոնիստների այս ոճրագործությունը:

Պիտակ

Մեկնաբանություններ