Apr 19, 2019 13:32 Asia/Tehran
  • Ալ-Հոդայդայի դատարանում, հեռակա կարգով տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի դատավարությունը

Եմենի Անսարալլահ շարժումը, Եմենի քաղաքական գերագույն խորհրդի նախկին նախագահ Սալեհ Ալ-Սեմադի սպանության մեջ մասնակից լինելու մեղադրանքով, հեռակա կարգով դատաքննության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Թրամփի բացակայությամբ և եմենցի ու արտերկրացի 62 այլ կասկածյալների դատաքննության նիստը կայացել է հինգշաբթի օրը՝ Եմենի արևմտյան Ալ-Հոդայդա քաղաքի դատարանում:

ԱՄՆ-ի նախագահը և այս դատական գործի 62 այլ կասկածյալները, մեղադրվել են Սալեհ Ալ-Սեմադի ու նրան ընկերակցող մի քանի անձանց սպանության հարցում դերակատար լինելու մեջ:

Ալ-Սեմադը նահատակվել է 2018թ. ապրիլ ամսին՝ սաուդական կոայիցիայի ավիահարձակման հետևանքով:

Եմենի Սաբա լրատվական գործակալության հաղորդմամբ, այս գործի մեջ մեղադրվող անձանցից միայն 10 մարդ է ձերբակալվել և մյուս 52-ը փախուստի մեջ են:

Ալ-Հոդայդա քաղաքի դատարանը որոշել է շարունակել ձերբակալված անձանց մեղադրանքների հարցով անցկացվող դատական նիստերը և հետաձգել փախուստի մեջ գտնվող կասկածյալների մեղադրանքների քննության գործը:

Պիտակ

Մեկնաբանություններ