Apr 20, 2019 00:24 Asia/Tehran
  • Վերադարձի իրավունքի երթի 55-րդ ուրբաթ օրը վիրավորվել է առնվազն 12 պաղեստինցի

Պաղեստինի Առողջապահության նախարարարությունը հայտարարել է. «Գազայի հատվածի արևելքում կայացած Վերադարձի իրավունքի երթի 55-րդ ուրբաթ օրը, սիոնիստների հրաձգության հետևանքով վիրավոևվել է առնվազն 12 պաղեստինցի»:

Ուրբաթ օրը անցկացված Վերադարձի իրավունք երթի ընթացքում, Գազայի հատվածում վիրավորվել են նաև երկու փրկարարներ և մեկ լրագրող: Հաղորդման համաձայն, Սիոնսիտական ռեժիմի զորայինները երթի մասնակիցների դեմ կիրառել են արցունքաբեր գազ և կրակել նրանց ուղղությամբ:

Մինչ այժմ, իսրայելցի զորայինների կողմից Վերադարձի իրավուքին երթի ընթացքում սպանվել է 272 պաղեստինցի, տասնյակ հազարավորները վիրավորվել են, ևս 16 հազար պաղեստինցիներ հայտնվել են Գազայի հատվածի հիվանդանոցներում:

 

Պիտակ

Մեկնաբանություններ