Sep 10, 2019 09:19 Asia/Tehran
  •  Դիմադրության առանցքը չի հանձնվի  ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշումներին

Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի​​ ճնշումների դեմ դիմակայությունը շարունակվելու է և ոչ պատժամիջոցները, ոչ աղքատությունն ու քաղցը, չեն կարող թուլացնել Դիմադրության կամքը:

Երկուշաբթի օրը, Աշուրայի կապակցությամբ Բեյրութի սահմանային շրջաններից մեկոմ ունեցած ելույթում, Սեյեդ Հասան Նասրոլլահը, դիմելով ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի ղեկավարներին, ասել է. «Չնայած բոլոր սպառնալիքներին ու վտանգներին, այդ թվում՝ պատժամիջոցների խստացմանը, մենք շարունակելու ենք իմամ Հուսեյնի ուղին և շարունակելու ենք պայքարել թշնամու դեմ»:  

Անդրադառնալով Դիմադրության անդամների, այդ թվում՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի անմարդկային պատժամիջոցնրին, Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ասել է. «Մենք այն մարդիկ ենք, ովքեր հետևում են իմամ Հուսեյնի ճանապարհին և որոնց կամքի վրա չեն կարող ազդել ոչ պատժամիջոցները և ոչ էլ ճնշումները»:

 

Պիտակ

Մեկնաբանություններ