Sep 10, 2019 17:52 Asia/Tehran
  • Մահմուդ Աբբաս.«Ղոդս մայրաքաղաքով Պաղեստին պետություն կստեղծենք»

Քննադատելով ԱՄՆ-ի նախագահի կողմից Պաղեստինի ժողովրդի իրավունքների դեմ ոտնձգությունները, Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահը հայտարարել է. «Ստեղծվելու է Ղոդս մայրաքաղաքով Պաղեստինյան անկախ պետություն»:

Այսօր ունեցած ելույթում, նշելով, որ ԱՄՆ-ն պաղեստինցիների ու սիոնիստների հակամարտությանը վերջ դնելու պատրվակով, ներկայացրել է «դարի գործարք» նախագիծը, Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասն ասել է.«ԱՄՆ-ը ձգտում է  մեկընդմիշտ ջնջել պաղեստինցի փախստականների իրենց հայրենիք վերադարձի ու վերաբնակեցման հարցը»:

Մահմուդ Աբբասը հավելել է.«ԱՄՆ-ի նախագահի կողմից Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելը և այդ երկրի դեսպանությունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելը, կատարվել է «դարի գործարք» նախագծի համատեքստում: 

«Դարի գործարք»-ն ամերիկյան նախագիծ է, որի նպատակն է ոտնահարել Պաղեստինի ժողովրդի իրավունքները: Այդ նախագիծը պատրաստվել է որոշ արաբական երկրների, այդ թվում՝ Արաբիայի ու ԱՄԷ-ի համագործակցությամբ:

Պիտակ

Մեկնաբանություններ