• Արաբական լիգային չի հետաքրքրում Պաղեստինի ժողովրդի վիճակը

Արաբական լիգայի գլխավոր քարտուղարը քննադատել է Պաղեստինի ժողովրդի իրավունքների ոտնահարման հանդեպ արաբական երկրների անտարբերությունը:

«ԻՍՆԱ»-ի հաղորդմամբ՝ Մալաբոյում տեղի ունեցած Արաբական և աֆրիկյան երկրների ղեկավարների համաժողովում ունեցած ելույթում, Ահմեդ Աբուալղեյզն ընդգծել է.-«Պաղեստինի ժողովրդի իրավունքների ոտնահարման հանդեպ ցուցաբերված անտարբերությունը անպատիժ է թողնում ոճրագործներին»: 

«Պաղեստինի ժողովուրդն այլևս չի վստահում  արաբական երկրներին  և պայքարում է իր իրավունքը վերականգնելու համար». ասել է նա:

Արաբական լիգայի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ այս իրավիճակը փոփոխելու համար պետք է աջակցել պաղեստինցիների պայքարին և ստեղծել անկախ Պաղեստին պետությունը: 

Ահմեդ Աբուալղեյզը հավելել է.-«Նիստը հարմար առիթ է`  երկկողմ բանակցություններ սկսելու և  Պաղեստինի անվտանգության ու զարգացման, ինչպես նաև  ահաբեկչության դեմ պայքարի հարցերը քննարկելու համար»:

Nov 24, 2016 16:51 Asia/Yerevan
Մեկնաբանություններ