• Բարզանիի կարգադրությամբ Փեշմերգա զինվորականներ են գործուղվել Քերքուք

Իրաքի Քուրդստանի տարածքի նախագահ Մասուդ Բարզանին այդ տարածքի անջատման հանրաքվեի դեմ «Ալ-Հաշդ Ալ-Շաաբիի» սպառնալիքներին դիմակայելու պատրվակով «Փեշմերգա» ուժեր և ՔԲԿ-ի զինվորականներ է գործուղել Իրաքի հյուսիսային Քերքուք նահանգ: Այս մասին հաղորդում է Ֆարս լրատվական գործակալությունը:

Իրաքի խորհրդարանի «Թուրքմենական շարժում» կուսակցության պատգամավոր Հասան Թուրանը հայտարարել է.«Քուրդստանի բանվորական կուսակցության  զինվորականներ և «Փեշմերգա» ուժեր  են տեղակայվել Քերքուք նահանգի տարբեր շրջաններում: Զինվորականների մեկ այլ խումբ էլ գործուղվել է «Թուզխորմատո»  քաղաք»:

Հասան Թուրանը հավելել է.«Քերքուքում այդ ուժերի տեղակայումը հրահրիչ քայլ է Իրաքի Քուրդստանի տարածքի կողմից և Բաղդադի կենտրոնական կառավարությունը պետք է անհապաղ Իրաքի բանակային ուժերին գործուղի Քերքուք՝ այդ նահանգում անվտանգություն հաստատելու համար»:

Իրաքի «Թուրքմենական շարժում» կուսակցության գրասենյակի ղեկավար Մոհամմեդ Աղա Օղլուն ասել է.«Թուրքմենները հավատարիմ են Իրաքի տարածքային ամբողջականությանն ու ժողովրդի միասնությանը»:

 

Sep 13, 2017 18:32 Asia/Yerevan
Մեկնաբանություններ