• Սննդամթերքի բեռնվածքները հասել են Սիրիայի Դեյր-Քլ-Զոր քաղաք

Սիրիայի հյուսիս-արևելյան Դեյր-Էլ-Զոր քաղաքի ազատագրումից անմիջապես հետո մեկնարկել է սննդամթերքի բեռնվածքների տեղափոխումն այդ քաղաք:

ԻԻՀ լրատվական գործակալությունը հղում կատարելով սիրիական աղբյուրների հաղորդել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի անդամների Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Դեյր-Էլ-Զոր նահանգի կենտրոն նույնանուն քաղաքից հեռանալուց հետո, չորեքշաբթի օրը սննդամթերք փոխադրող 14 բեռնատարներ մտել են քաղաք:

Բեռնատարները քաղաք են ահսցրել Սիրիայի առևտրի նախարարության կողմից Դեյր-Էլ-Զոր քաղաքի բնակչության համար ուղարկված մի քանի հարյուր  տոննա սննդամթերք ու միրգ:

Սիրիայի բանակի և դիմադրության ուժերի առաջին ջոկատներն անցած շաբաթվա երեքշաբթի օրը մտնելով Դեյր-Էլ-Զորի արևմուտքում գտնվող 137-րդ բրիգադի կենտրոնը, ճեղքեցին  քաղաքի պաշարման օղակը:

 

Sep 14, 2017 06:59 Asia/Yerevan
Մեկնաբանություններ