• Սաուդցիները ձգտում են ծածկել Եմենում իրականացրած ոճրագործությունները

Եմենի մարդու իրավունքների նախարարությունը հայտարարել է.«ՄԱԿ-ի մարդու իրավունքների 37-րդ նստաշրջանի ընթացքում Սաուդյան Արաբիայի ներկայացուցչի հայտարարությունը սաուդցիների կողմից միջազգային օրենքների և իրականացրած հանցագործություների հարցոով պատասխանատվություններից խույս տալու մեկ այլ փորձ էր»:

Ալ-Ալամ հեռուստատեսության հաղորդմամբ, Եմենի մարդու իրավունքների նախարարությունը շեշտել է.«ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի Ժնևում կայացած նիստում Սաուդյան Արաբաիայի ներկայացուցչի  հայտարարությունները ցույց են տալիս, որ սաուդցիները փորձում են խույս տալ պատասխանատվությունից: Սաուդցի ներկայացուցիչը կասկածի տակ է դրել Եմենում զոհված խաղաղ քաղաքացիների մասին ՄԱԿ-ի գերագույն կոմիսարիատի զեկույցը»:

Եմենի մարդու իրավունքների նախարարությունը ՄԱԿ-ի և գերագույն կոմիսարիատի ներկայացուցիչներին կոչ է արել այցելել Սաուդյան Արաբաիայի կողմից իրականացված հանցագործության վայրեր և ծանոթանալ Եմենում մարդու իրավունքների և միջազգային օրենքների խախտումներին»:

Ժնևում մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում Սուդյան Արաբիայի ներկայացուցիչ Աբդոլ Ազիզի Ալ-Վասելն ասել է.«Եմենում Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից մարդու իրավունքնեիր խախտումները քննարկելու համար միջազգային հետազոտական կոմիտե ձևավորելու համար ժամանակը հարմար չէ»:

Sep 14, 2017 11:19 Asia/Yerevan
Մեկնաբանություններ