• Իսրայելցի բանակայինները ճնշել են պաղեստինցիների բողոքի  ցույցերը

Սիոնիստ բանակայինները հինգշաբթի օրը Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում ճնշել են պաղեստինցիների բողոքի ցույցերը: Այս մասին հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:

Սիոնիստական ռեժիմի բանակայինները Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում պաղեստինցիների ցույցերը ճնշելու համար դիմել են բռնության և կիրառել են  արցունքաբեր գազ: Բախումների ընթացքում վիրավորվել են մի քանի պաղեստինցիներ:

Բախումների ընթացքում սիոնիստները Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ալ Խալիլ քաղաքում ձերբակալել են մի քանի պաղեստինցի երիտասարդների:

Սիոնիստները պաղեստինցիների բողոքի ակցիաները ճնշելու նպատակով տեղակայվել են Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր շրջաններում:

Բեթղեհեմ  քաղաքի ուղղափառ եկեղեցին հինգշաբթի օրը  հանրային սուգ է հայտարարել, դատապարտելով Երուսաղեմի մասին Դոնալդ Թրամփի որոշումը:

Պաղեստինի իսլամական դիմադրության՝ ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար էսմայիլ Հանիեն Գազայում ունեցած ելույթի ժամանակ ասել է.«Պաղեստինցիները միայն նոր ինթիֆադայով կկարողանան պայքարել ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Սիոնիստական ռեժիմի դեմ»:

Dec 07, 2017 18:14 Asia/Yerevan
Մեկնաբանություններ