• Պակիստանի օդուժը զգուշացրել է ԱՄՆ-ին

Պակիստանի բանակի օդուժի հրամանատորությունը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ այդ երկրի դեմ ԱԹՍ-ի միջոցով իրականացրած հարձակումների կապակցությամբ: Նշելի է, որ ԱՄՆ-ի ԱԹՍ-ի կողմից իրականացրած հարձակման հետևանքով, Պակիստանում զոհվել են տասնյակ քաղաքացիներ:

«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝  Պակիստանի օդուժի հրամանատար  Սահիլ Ամանն ասել է.-«Իսլամաբադը պատրաստ է պաշտպանել  երկիրը և ԱՄՆ-ի կողմից Պակիստանի օդային տարածքը խախտելու դեպքում ամերիկյան ԱԹՍ-ները  կխոցվեն »:

Վերջին օրերին ԱՄՆ-ի ԱԹՍ-ները Պակիստանի հյուսիս արևմտյան  Փարաչենար տարածքում հարձակում են իրականցրել Քարամ Իջնիսիի տարածքի դեմ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ:

Օգոստոսի 21-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Աֆղանստանի և Պակիստանի նկատմամբ որդեգրած նոր ռազմավարությունից հետո, Իսլամաբադի և Պակիստանի հարաբերություններում լարվածություն է առաջացել: 

Իսլամաբադի պաշտոնատարները հայտարարել են , որ Աֆղանստանում կրած պարտությունները փոխարինելու նպատակով, Սպիտակ տան պաշտոնյաները  փորձում են այլ երկրներին մեղադրել ահաբեկչությունը հովանավորելու մեջ:  

 

Dec 07, 2017 18:34 Asia/Yerevan
Մեկնաբանություններ