• Պաղեստինում համընդհանուր գործադուլ Է անցկացվում Երուսաղեմի մասին Թրամփի որոշման դեմ

Համընդհանուր գործադուլը, որն անցկացվում Է ի նշան Ղոդսը (Երուսաղեմ) Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Վաշինգտոնի որոշման դեմ բողոքի, կաթվածահար վիճակ Է ստեղծել Հորդանան գետի Արեւմտյան ափին, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:

Ինչպես հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, աշխատանքը կանգ Է առել կրթության բոլոր հատվածներում՝ դպրոցները, ինստիտուտները եւ համալսարանները փակվել են կրթության նախարարության որոշմամբ: Գործադուլն ընդգրկել Է նաեւ առեւտուրը՝ դեկտեմբերի 7­-ին խանութները փակվել են պաղեստինցիների «ցասման օրվա» շրջանակներում: Պաղեստինյան խմբակցությունները հորդորել են պաղեստինցիներին ցույցի դուրս գալ: Արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում գտնվող մզկիթները ազանի (աղոթքի կոչ) միջոցով պաղեստինցիներին կոչ են արել նախաձեռնություն հանդես բերել եւ բողոքել, որպեսզի նրանց ձայնը հասնի համաշխարհային հանրակցությանը: Ի նշան Թրամփի որոշման դեմ բողոքի տեղի իշխանությունները մարել են ամանորյա տոնածառների լուսավորությունը եւ Ալ­Աքսա մզկիթի լույսերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am

 

Dec 07, 2017 23:57 Asia/Yerevan
Մեկնաբանություններ