• Թրամփը սպառնում է կրճատել Պաղեստինի ֆինանսական օգնությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է կրճատել Պաղեստինի ֆինանսական օգնությունը։ Նրա կարծիքով, ԱՄՆ-ը չպետք է «ահռելի վճարումներ» անի՝ հաշվի առնելով, որ պաղեստինցիները չեն ցանկանում խաղաղ բանակցություններ։

«Ոչ միայն Պակիստանին ենք մենք միլիարդավոր դոլարներ վճարում ոչ մի բանի համար, այլեւ շատ այլ երկրների։ Օրինակ, մենք ամեն տարի հարյուր միլիոնավոր դոլարներ ենք տալիս Պաղեստինին՝ պատշաճ գնահատական եւ հարգանք չստանալով։ Նրանք նույնիսկ չեն ցանկանում բանակցություններ վարել Իսրայելի հետ։ Մենք հանեցինք Ղոդսի (Երուսաղեմ)  հարցը՝ բանակցությունների ամենաբարդ մասը։ Եւ ինչո՞ւ պիտի վճարենք պաղեստինցիներին, որոնք այլեւս չեն ցանկանում խոսել խաղաղության մասին»,- գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Թրամփը հայտարարեց Ղոդսը (Երուսաղեմ) Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին։ Նրա որոշումը բողոքի ալիք բարձրացրեց ոչ միայն Պաղեստինում, այլեւ աշխարհի շատ երկրներում։

News.am

 

Jan 03, 2018 13:14 Asia/Yerevan
Մեկնաբանություններ