• Սիրիայում ռուսական ուղղաթիռ է վթարի ենթարկվել. կա 2 զոհ

Ռուսական Ми-24 ուղղաթիռը վթարի է ենթարկվել Սիրիայում, ինչի հետևանքով մահացել է երկու օդաչու, իսկ բորտինժեները ողջ է մնացել:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն:   Ինչպես նշել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, ավիաաղետը տեղի է ունեցել Համայի օդանավակայանից 15 կիլոմետր հեռավորության վրա:
Աղետի պատճառ են անվանել տեխնիկական անսարքությունը՝ պարզաբանելով, որ Ми-24-ի վրա հարձակում չի եղել:
ՌԴ Պաշտպանության նախարարությունը մանրամասնել է, որ ուղղաթիռի բորտինժեները վնասվածքներ է ստացել, և նրան անմիջապես տարհանել են Հմեյմիմ օդանավակայան՝ բուժօգնություն ցուցաբերելու համար:

Tert.am

 

Jan 03, 2018 19:48 Asia/Yerevan
Մեկնաբանություններ