• Էրդողանը հայտարարել է Սիրիայում նոր գործողություն սկսելու մտադրության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության առջև ունեցած ելույթում հայտնել է, որ թուրքական բանակը պատրաստվում է Սիրիայում նոր գործողություններ սկսել քրդական ուժերի՝ PYD/YPG¬ի դեմ:

Նա տեղեկացրել է, որ իրենք գործողությունների կանցնեն առաջիկա շաբաթվա ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգներին Սիրիայում քրդական PYD/YPG­ին զինամթերքով բեռնված 4900 բեռնատար ուղարկելու մեջ: «Մենք տեղյակ ենք այդ ամենից: Նման կերպ գործընկեր չեն լինում: Մենք նաև տեղյակ ենք, որ ահաբեկիչներին զենք է հասցվել նաև օդային ճանապարհով՝ 2 հազար ինքնաթիռներով: Մատակարարված զենքի մի մասը վաճառվել է սև շուկայում, իսկ մյուս մասը՝ օգտագործվում է մեր դեմ»,­ ասել է Էրդողանը: Նա ընդգծել է, որ իրենք ցանկանում են ԱՄՆ հետ միասին քաղաքականություն տանել տարածաշրջանում, սակայն դա չի կարող արվել միակողմանիորեն: «Օձը տաքացնողին է կծում… Եթե ԱՄՆ­ն այդքան վստահ է օձի բույնը նետվելու հարցում, մենք ինքներս մեր գլխի ճարը կտեսնենք»,­ հայտարարել է Էրդողանը:

Armenpress.am

 

Jan 13, 2018 23:03 Asia/Yerevan
Մեկնաբանություններ