• Թուրքիան զինտեխնիկա է գործուղել  թուրք-սիրիական սահման

Թուրքական անվտանգության աղբյուրները տեղեկացրել են Սիրիայի սահմանին Թուրքիայի բանակի զրահատեխնիկայի տեղակայման մասին:

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարեց, որ հովանավորում է Սիրիայի հյուսիսում  քրդական կազմավորումներին, Թուրքիան հայտարարեց, որ թուրք-սիրիական սահմանին՝ Հաթայ, Քիլիս և Մարդին նահանգներում տեղակայում է ռազմական ուժ և զինտեխնիկա:

Թուրքիան հայտարարել է, որ նոր ռազմական գործողություն կսկսի Սիրիայի Հալեպ նահանգի Մենբիջ շրջանում:

Թուրքիայի պաշտոնատարները համոզված են, որ  քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (YPG) և քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ուժերին հովանավորում են արտասահմանյան ուժերը և  Թուրքիայի Քրդական աշխատավորական կուսակցությունը, որոնք նպատակ ունեն Սիրիայի հյուսիսային շրջաններում ստեղծել քրդական անկախ պետություն: 

Jan 18, 2018 16:48 Asia/Yerevan
Մեկնաբանություններ