• Դամասկոսը զգուշացրել է Թուրքիային Սիրիայում ցանկացած ռազմական քայլի կապակցությամբ

Սիրիայի փոխարտգործնախարարը Թուրքիային զգուշացրել է այդ երկրում ցանկացած ռազմական քայլ իրականացնելու կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է  լիբանանյան Ալ-Մայադին լրատվական գործակալությունը, Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Ալ-Մեղդադը հինգշաբթի օրը մտահոգություն հայտնելով Սիրիայի հողում Թուրքիայի տեղաշարժերի կապակցությամբ, Անկարային զգուշացրել է, ասելով. «Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը վերականգնել են իրենց հզորությունը և պատրաստ են պատասխանել Թուրքիայի ցանկացած օդային ագրեսիայի»:

Մեղդադը հստակեցրել է.«Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացի վերահսկման դիտորդներից մեկը համարվող Թուրքիայի ռազմական տեղաշարժերն ավելի են բարդացնում այս երկրի իրավիճակը, քանի որ Անկարան հանդես է գալիս Սիրիայի դեմ ահաբեկչական խմբավորման դերում»:

Անկարան հայտարարել է,որ Թուրքիան անպայման ռազմական գործողություն կիրականացնի Սիրիայում, եթե  որ Վաշինգտոնը չդադարեցնի քրդերին ուղղված իր աջակցությունը: 

Jan 18, 2018 17:59 Asia/Yerevan
Մեկնաբանություններ