• Կես տարի անց Իսրայելը ներողություն է խնդրել Հորդանանից

Սիոնիստական ռեժիմը պաշտոնապես ներողություն է խնդրել Հորդանանից ՝ Ամանում այդ ռեժիմի դեսպանատանն այդ երկրի երկու քաղաքացիների սպանելու համար:

2017 թվականի հուլիսի 23-ին Ալ-Աղսա մզկիթի դեպքերից հետո, Հորդանանի երկու քաղաքացիներ հարձակվել էին այդ երկրի մայրաքաղաքում տեղակայված Իսրայելի դեսպանատան վրա և սպանվել էին դեսպանատան պահակի կողմից:

Դեպքից հետո, Հորդանանում Իսրայելի դեսպանը և պաշտոնյաները հեռացել էին դեսպանատնից, իսկ Սիոնիստական ռեժիմի վարչապետը պարգևատրել էր հորդանանցիներին սպանած պահակին:

Հորդանանի կառավարության խոսնակ և տեղեկատվական նախարար Մոհամմեդ Ալ-Մոմենին հինգշաբթի օրը հայտարարել է, որ մի նոտա հղելով, Իսրայելը ցավ է հայտնել դեպքի կապակցությամբ և ներողություն է խնդրել:

Jan 19, 2018 12:35 Asia/Yerevan
Մեկնաբանություններ