• Սիրիան քննադատել է Սաուդյան Արաբիային՝ ահաբեկիչներին հովանավորելու պատճառով

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը քննադատել է Սաուդյան Արաբիային` Սիրիայում ահաբեկիչներին ռազմական աջակցություն ցուցաբերելու պատճառով:

Սիրիայի «Ալ-Ախբարիե» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ՝ Մանզար Մանզարը ԱԽ նիստում ասել է.«Սաուդյան ռեժիմը ահաբեկիչներին զինում է քիմիական զենքերով»:

Նա նշել է, որ Սիրիայում տիրող ճգնաժամին վերջ դնելու համար, Սաուդյան Արաբիան պետք է դադարեցնի ահաբեկչական խմբավորումների նկատմամբ հովանավորությունը և նրանց քիմիական զենքերով սպառազինելը:

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ը հովանավորում է Պաղեստինը բռնազավթելու, պաղեստինցիներին փախստական դարձնելու և այդ տարածքներում քաղաքատիպ ավաններ կառուցելու Իսրայելի ռեժիմի գործողությունները:

Պիտակ

Jan 26, 2018 11:41 Asia/Yerevan
Մեկնաբանություններ