• Լիբանանի նախագահը եւ վարչապետը ընդգծել են սիոնիստական ագրեսիային հակազդելու վրա

Լիբանանի նախագահն ու վարչապետը, պատասխանելով Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի կողմից Լիբանանի նավթային ռեսուրսների վերջին հայտարարություններին, ընդգծել են ռեժիմի ցանկացած ագրեսիային դիմակայելու անհհրաժեշտությունը:

Սիոնիստական  ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը վերջերս հայտարարել էր, որ Լիբանանի նավթագազային հինգերորդ գազադաշտը պատկանում է այս ռեժիմին:

Լիբանանի նախագահ Միշել Աունը հինգշաբթի օրը հակադարձելով սիոնիստական ռեժիմի ագրեսիային հայտարարել է, որ հետապնդումները շարունակվում են՝ Սիոնիստական ռեժիմի ցամաքային և ծովային ոտնձգությունները կանխելու նպատակով մեր ջանքերը: Այս մասին հաղորդում է Լիբանանի Ալ- Մենար հեռուստատեսությունը:

Միշել Աունը հավելել է, որ Լիբանանը փորձում է ՄԱԿ-ի նրա բարեկամ երկրների աջակցությամբ դիմակայել Իսրայելի ռեժիմի սպառնալիքներին:

Լիբանանի վարչապետ Սաադ Ալ-Հարիրին ասել է, որ երկիրը փորձում է իր բարեկամ երկրների հետ միասին կանխել  Սիոնիստական ռեժիմի ոտնձգությունները  Լիբանանի ջրերում:

Պիտակ

Feb 08, 2018 18:30 Asia/Yerevan
Մեկնաբանություններ