• Արաբական պետությունների լիգան որոշել է Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք

Արաբական պետությունների լիգայի ԱԳ նախարարները Կահիրեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հավանություն են տվել Պաղեստինյան ազգային ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կարգավորելու ծրագրին եւ  պայմանավորվածություն են ձեռք բերել Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու մասին:  

«Արաբական պետությունների լիգան արդեն որոշել է հակազդել ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու եւ շրջափակված քաղաքն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ամերիկյան վտանգավոր եւ անօրինական որոշմանը»,- գործակալությունը մեջբերում է ԱՊԼ-ի ղեկավար, Եգիպտոսի նախկին ԱԳ նախարար Ահմեդ Աբուլ Գեյթին:

Աբասը փետրվարին ներկայացրել է իր ծրագիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ առաջարկելով, մասնավորապես, Պաղեստինի փոխադարձ ճանաչումը 1967թ.-ի սահմաններով եւ նոր միջազգային մեխանիզմի ստեղծումը, որը կնպաստեր իրավիճակի լուծմանը:

2017թ.-ի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ «եկել է այն եզրակացության, որ հասել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ժամանակը»: ԱՄՆ նախագահը հանձնարարել  է Պետդեպարտամենտին սկսել ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը: Այդ որոշումը միջազգային հանրության շրջանում լուրջ քննադատություն առաջացրեց եւ Երուսաղեմում ու պաղեստինյան ինքնավար տարածքներում անկարգությունների տեղիք տվեց:

Աղբյուր՝ Deutsche Welle

Mar 08, 2018 16:43 Asia/Yerevan
Մեկնաբանություններ