• «Ձիթենու ճյուղ» գործողությունը մինչև մայիս կավարտվի. Թուրքիայի ԱԳՆ

Սիրիայի ահաբեկիչների ոչնչացմանն ուղղված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը մինչև մայիս կավարտվի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

Վերջինս նշել է, որ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում վճռականություն է ցուցաբերում` հավելելով, որ հաջորդ ամսվանից սկսած Թուրքիան և Իրաքը համատեղ ռազմական գործողություն կիրականացնեն Իրաքի տարածում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ: Վերջինս Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, և նրա գործունեությունը երկրում արգելված է: Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է սիրիական Աֆրինում քրդերի խմբավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հունվարի 21-ին հայտարարել է Աֆրինում ցամաքային գործողության մեկնարկի մասին: Գործողության շրջանակներում Թուրքիայի հետ միասին գործում են «Սիրիական ազատ բանակ»-ի զինյալները: Դամասկոսը խստորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ ընդգծելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: Մոսկվան Աֆրինում ստեղծված իրավիճակի առնչությամբ բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ենթադրվում է, որ Աֆրինում տեղակայված է 8-10 հազար ահաբեկիչներ PYD-ից և YPG-ից: Այս խմբավորումները պաշտոնական Անկարան համարում է երկրում արգելված և ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) սիրիական թև: Գործողություններում ներառված են F-16 կործանիչները:

Ankakh.com

Mar 08, 2018 17:10 Asia/Yerevan
Մեկնաբանություններ