• Իսրաելցի դիվանագետն անդրադարձել է հայ դիվանագետների վրդովմունքին

Սիոնիստական ռեժիմի դեսպանը հայտարարել է, որ Ղոդսը բռնազավթող ռեժիմի քաղաքականություններն են Հայաստանի ու այդ ռեժիմի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունների բացակայության պատճառը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության հայերեն ռադիոժամի հաղորդմամբ, «Սպուտնիկ Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում, Հայաստանում Սիոնիստական ռեժիմի դեսպան Էլիյահու Յերուշալմին ասել է.«Հայաստանն ու Սիոնիստական ռեժիմը լավ հարաբերություններ չունեն՝  սիոնիստների քաղաքականություններ նկատմամբ հայ դիվանագետների դժգոհության պատճառով»:

Երևանում Սիոնիստական ռեժիմի դեսպանը հավելել է.«Հայսատանի պետայրերի զայրույթի պատճառներից մեկը Իսրայելի Քնեսեթի կողմից Հայոց Ցեղասպանությունը չճանաչելն է»:

Յրուշալմին հավաստել է.«Այդուհանդերձ իսրայելցի տնտեսական ակտիվիաստները Հարավային Կովկասում առկա տնտեսական առիթները օգտագործելու համար ջանքեր են գործադրում հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ»:

Սա այն դեպքում է, երբ Հայաստանի ժողովուրդը ամեն տարի Ղոդսի համաշխարհային օրը ծավալուն քայլարշավ է անցկացնում և դատապարտում է տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի ծավալապաշտական քաղաքականությունները:

Պիտակ

Mar 13, 2018 18:25 Asia/Yerevan
Մեկնաբանություններ