• Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Կարաչի

Շարունակելով Պակիստան կատարած այցը, Իրանի ԱԳ նախարարը երեքշաբթի օրը մտել է այդ երկրի Սենդ նահանգի կենտրոն հանդիսացող Կարաչի քաղաք:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ու նրան ուղեկցող պատվիրակությունը Կարաչի քաղաքում նախ այցելել են Պակիստանի հիմնադիր Մոհամմեդ Ալի Ջենահի շիրիմին ու ծաղկեպսակներ դնելով հարգել են նրա հիշատակը:

Զարիֆը Կարաչի է մեկնել՝ Իրան-Պակիստան առևտրական համաժողովին մասնակցելու համար:

Նախքան Կարաչի մեկնելը, Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Ղամար Ջավիդ Բաջուային ու վերջինիս հետ զրուցել է երկկողմ ու տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Գլխավորելով  քաղաքական-առևտրական բարձրաստիճան պատվիրակություն, Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման նպատակով, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը մեկնել է Պակիստան:

Պիտակ

Mar 13, 2018 18:31 Asia/Yerevan
Մեկնաբանություններ