• Լիբանանում խորհրդարանական ընտրություններ են

Տեղական ժամանոկով 7:00-ից 15 ընտրատարածքներում մեկնարկել են Լիբանանի խորհրդարանական ընտրությունները : 12 ժամ տևող ընտրությունների արդյունքում, Լիբանանի ժողովուրդն ընտրելու է 128 պատգամավորի:

Լիբանանի ներքին գործերի նախարարության հայտարարությամբ, երեք միլիոն 764 հազար 483 լիբանանիցներ կարող են մասնակցել ընտրություններին:

Լիբանանի խորհրդարանի անդամներն առաջին անգամ ընտրվելու են համամասնական կարգով: Արդյունքում յուրաքանչյուր ցանկից պատգամավոր է ընտրվելու: Ցուցակների թեկնածուները նաև հավաքած ձայների հարաբերակցությամբ ստանալու են մանդատ:

Սահմանադրության համաձայն՝ 128 անդամ ունեցող խորհրդարանի անդամներից 64-ը քրիստոնյա են, 64-ը՝ մահմեդական։

Լիբանանում վեռջին խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2009 թվականի հունիսին: Գործող խորհրդարանական կազմի գործունեության ժամկետն ավարտվել է 2013 թվականին և երեք անգամ երկարաձգվել է:

Մայիս 06, 2018 11:00 Asia/Yerevan
Մեկնաբանություններ