• Նաբիհ Բերրի.«Լիբանանի ընտրությունների անցկացումը Դիմադրության գծի ու ազգային միասնության շուրջ հանրաքվե է»

Լիբանանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց հետո, Նաբիհ Բերրին ասել է.«Այսօր ընտրությունների անցկացումն իրականում հանրաքվե է Լիբանանի Դիմադրության առանցքի, ազգային միասնության և օկուպացված տարածքների ազատագրման շուրջ»:Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիից բացի այդ երկրի վարչապետը և Արտաքին ու Ներքին գործերի նախարարները մասնակցել են խորհրդարանական ընտրություններին:

Նշելով, որ Լիբանանի խորհրդարանը այս երկրի հիմնական կառույցներից է,  նախագահ Միշել Աունն ընդգծել է.«Այս  օրը  Լիբանանի ժողովրդի համար ազգային ու քաղաքական քայլերի ոլորտում նշանակալի և շատ կարևոր օր է»:

Միշել Աոունը հավելել է.«Խորհրդարանը Լիբանանի հիմնական կառույցներից է, որի լիազորությունները բաժանված են բոլոր ուժերի միջև»:

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին ևս ասել է.«Այսօր երկրում ժողովրդավարության տոն է, և ես մասնակցելով այս ընտրություններին կատարել եմ իմ պարտքը»:

Պիտակ

Մայիս 06, 2018 17:45 Asia/Yerevan
Մեկնաբանություններ