• Սիրիան ԱԽ-ից պահանջել է անհապաղ քայլեր ձեռնարկել ՝ ամերիկյան կոալիցիայի ոճրագործությունները դադարեցնելու համար

Սիրիայի ԱԳ նախարարությունը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահին նամակ է հղել, որում ներկայացվել է Սիրիայի ժողովրդի դեմ ԱՄՆ պատերազմական ոճրագործությունների շարունակման դեմ բողոքը:

Ինչպես ԻՌՆԱ գործակալությունն է հաղորդել, Սիրիայի ԱԳ նախարարության նակամում նշված է.«ԱՄՆ-ի ոճրագործությունների և ահաբեկիչներին ցուցաբերվող նրանց աջակցության շարունակումը վկայում է միջազգային օրենքների իրագործման հարցում ԱԽ-ի թերացման մասին»:

Սիրիայի ԱԳ նախարարությունը շեշտել է, որ ամերիկյան  կոալիցիայի կործանիչները կիրակի օրը թիրախավորել են Հասքայի բնակելի տարածքները, որի հետևանքով զոհվել են մի ընտանիքի 12 անդամներ ՝ այդ թվում կանայք ու երեխաներ:

«Դամասկոսը կրկին անգամ ԱԽ-ից պահանջում է կատարել իր պարտականությունն այդ սպանությունների դատապարտման և համաշխարհային խաղաղության ու անվտանգության պահպանման հարցում և քայլեր ձեռնարկել ՝ զանգվածային կոտորածների շարունակումը դադարեցնելու համար».-նշված է Սիրիայի ԱԳ նախարարության նամակում:

2014 թվականից ի վեր Իրաքի և Սիրիայի դեմ ամերիկյան կոալիցիոն ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան երեք հազար խաղաղ բնակիչ:

Այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիան ձևավորվել է Բարաք Օբամայի նախագահության օրոք ՝ Սիրիայում և Իրաքում տեղակայված ահաբեկիչների դեմ պայքարրի նպատակով: Դա այն դեպքում, երբ պաշտոնական տվյալներով, ԱՄՆ-ը և նրա արաբական ու արևմտյան դաշնակիցներն են եղել ահաբեկչական խմբավորումների տեղծման և նրանց ֆինանսավորելու ու սպառազինելու հեղինակները:

Պիտակ

Jun 13, 2018 12:20 Asia/Yerevan
Մեկնաբանություններ