• Մոսադին ու արևմուտքին վախեցնում է Իրանի անվտանգության բարձր կարողությունը

Թեհրանի օգտին լրտեսելու մեղադրանքով Իսրայելի ռեժիմի էներգետիկայի նախկին նախարարի ձերբակալությունը վախ ու մտահոգություն է առաջացրել Իսրայելի ռեժիմի հետախուզական կազմակերպություն՝ Մոսադի և արևմուտքի հետախուզական գործակալությունների մոտ: Վերջիններիս անհանգստացնում է Իրանի անվտանգության բարձր կարողությունը:

Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության կազմակերպություն ՇԱԲԱՔ-ը վերջերս հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Իսրայելի կառավարության նախկին նախարար Գոնեն Սեգևը մեղադրվել է Իրանի հետ անօրինական կապեր պահպանելու, Սիոնիստական ռեժիմի ռազմական ու ոչ-ռազմական ենթակառուցվածքների վերաբերյալ գաղտնի ինֆորմացիաներ բացահայտելու և լրտեսության մեջ: 

Օկուպացված Պաղեստինում որոշ լրատվական աղբյուրները հաղորդել են, որ Գոնեն Սեգևը Սիոնիստական ռեժիմի գոյության ընդդիմադիրներից է:

Լոնդոնում լույս տեսնող «Ռայ Ալ-Յոմ» թերթը հրապարակել է հոդված, որում  իսրայելցի նախկին նախարարի ձերբակալման պատճառների մասին գրել է.«Իրանի համար  Գոնեն Սեգևի լրտեսությունն իրականացել է ոչ թե դրամի դիմաց այլ Իսրայելի ոչնչացման նպատակով, ինչը հրեական խմբերի մեծ մասի երազանքն է և Իսրայելի կեղծ ռեժիմի ստեղծումը  հակադրվում է աստվածային ուսմունքերին»:

Ըստ թերթի տեղեկատվության՝ Գոնեն Սեգևի գործը լայն արձագանք է գտել արևմուտքի հետախուզական կազմակերպություններում և Մոսադում: Նրանք այդ հարցով  հաստատել են Իրանի անվտանգության բարձր կարողությունը: 

Jun 27, 2018 17:49 Asia/Yerevan
Մեկնաբանություններ