• Սիրիայի հարավում հայտնաբերվել են ֆրանսիական արտադրության զենքեր

Դորաա նահանգի ազատագրված տարածքներում Սիրիայի բանակայինները հայտնաբերել են ֆրանսիական արտադրության զենքեր:

Ալ-Մայադին գործակալության հաղորդմամբ, Սիրիայի բանակը ահաբեկիչների թաքստոցներում հայտնաբերել է Ֆրանսիայի "Nexter" ընկերության արտադրության հակատանկային հրթիռները:

Սիրիայի հարվային շրջանների ազատագրման գործողությունների ընթացքում, այդ երկրի բանակը իր հսկողության տակ է առել Դորաա  նահանգի մեծ մասը և կարողացել է ահաբեկիչների հսկողությունից ազատագրել Հորդանանի հետ Սիրիայի «Նասիբ» սահմանային անցակետը:

Վերջին տարիների ընթացքում Ֆրանսիան արաբական երկրներին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին զենք վաճառող հիմնական երկրներից մեկն է:

Ըստ այս հաղորդման, երեկ գիշեր Սիրիայի բանակիին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Դորաա քաղաքը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ահաբեկիչները իրենց ծանր ու կիսածանր զինտեխնիկանները հանձնեն Սիրիայի բանակին:

Պիտակ

Jul 12, 2018 15:32 Asia/Yerevan
Մեկնաբանություններ