• Amnesty International. Եմենի գաղտնի բանտերում ԱՄԷ-ը պատերազմական հանցագործություն է իրականացրել

Amnesty International- ը հայտարարել է, որ Եմենի գաղտնի բանտերում պահվող կալանավորված անձանց հետ ԱՄԷ-ի վարձկանների վարքագիծը պատերազմական հանցագործություն է:

Amnesty International- ը հաղորդում է, որ Եմենում ԱՄԷ-ի գաղտնի բանտերում ոտնահարվում են մարդու իրավունքները և որ այդ վարքագիծը պատերազմական հանցագործություն է ու պետք է անհապաղ հետաքննություն սկսել այդ կապակցությամբ:

Amnesty International- ը հաղորդում է, որ ԱՄԷ-ի կողմից հովանավորվող ուժերը  գաղտնի բանտերում խոշտանգում են եմենցիներին:

Ավելի վաղ Associated Press- ը հաղորդել էր, որ Եմենի հարավում կա 18 գաղտնի բանտ, որոնք կառավարվում են Էմիրությունների և նրա դաշնակիցների կողմից, եւ ավելի քան երկու հազար եմենիցի բանտարկյալներ ենթարկվում են խոշտանգումների:

Եմենի ժողովրդի դեմ պատերազմում ԱՄԷ-ն Սաուդյան ռեժիմի ղեկավարած ռազմական կոալիցիայի անդամ է:

Առայսօր Եմենում Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների ռազմատնչության պատճառով զոհվել ու վիրավորվել են հազարավոր եմենցիներ:

Jul 12, 2018 16:19 Asia/Yerevan
Մեկնաբանություններ