• Եմենը հրթիռային հարձակում է իրականացրել Արաբիայի Ջիզան քաղաքի օդանավակայանի վրա

Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների հրթիռային զորամիավորները «Բադր 1» բալիստիկ հրթիռ են արձակել Արաբիայի Ջիզան քաղաքի օդանավակայանի վրա:

Ինչպես տեղեկացնում  է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, Ալ-Մասիրա հեռուստաալիքը հաղորդել է, որ Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների հրթիռային զորամիավորներն այդ գործողությունն իրականացրել են ի պատասխան Սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի վրա իրականացվող շարունակական հարձակումների:

«Անսար Ալլահ» շարժման տեղեկատվական կայքը, հղում անելով եմենցի մի զինվորական պաշտոնյայի հայտարարել է, որ բարձր ճշգրտության հրթիռը դիպել է ճիշտ թիրախին: 

Եմենի «Անսար Ալլահ» շարժման զորամիավորն անցած օրը ևս տեղեկացրել էր Արաբիայի Նաջրանի ուղղությամբ մի բալիստիկ հրթիռ  արձակելու մասին: 

Եմենի բանակի անօդաչու թռչող սարքերի  ստորաբաժանումները ևս «Սեմադ-2» տիպի հեռահար ԱԹՍ-երով թիրախավորել են Արաբիայի մայրաքաղաք Ռիադում գտնվող Արամքո նավթընկերության նավթազտարանը: 

Jul 19, 2018 18:43 Asia/Yerevan
Մեկնաբանություններ