• Ավարտվել է Ալ-Ֆուայի և Քեֆրայայի բնակիչների փոխադրումը Հալեպ

Չնայած ահաբեկչական խմբավորումների խափանարարություններին և Ալ-Ֆուայի ու Քեֆրայայի 900 բնակիչների պատանդառությանը, ուրբաթ առավոտյան այդ անձինք ազատ են արձակվել և Հալեպ են փոխադրվել:

Ահաբեկիչների և Սիրիայի կառավարության միջև կայացած համաձայնության հիմամբ, Իդլիբ նահանգի շիաբնակ Ալ-Ֆուա և Քեֆրայա շրջանների յոթ հազար բնակիչները 121 ավտոբուսներով դուրս են բերվել այդ քաղաքներից և փոխադրվել են Հալեպի արևելյան շրջանում գտնվող Ջեբրինի ճամբար:

Համաձայնության իրագործումը շարունակվել է մինչև երեկոյան ժամերը և շուրջ 6 հազար մարդ երեք փուլերում Իդլիբից Հալեպի Ջեբրինի ճամբար է փոխադրվել:

Jul 20, 2018 12:41 Asia/Yerevan
Մեկնաբանություններ