Jul 25, 2018 17:30 Asia/Tehran
  • Եմենը  խոցել է սաուդական ռազմանավը

Եմենի բանակի ծովուժը տեղեկացրել է, որ խոցել է այդ երկրի արևմտյան ափերին գտնվող սաուդյան ագրեսոր կոալիցիայի մի ռազմանավ:

Եմենի բանակի ծովուժը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ արևմտյան ափին խոցել է սաուդյան ագրեսոր կոալիցիային պատկանող Ալ-Դեմամ ռազմանավը:

Ավելի վաղ, եմենական ուժերին հաջողվել էր խոցել Ալ Հուդայդա նահանգի ափերի մոտ սաուդյան ագրեսոր ռեժիմին պատկանող ռազմանավերից մեկը՝ ընդամենը  մի քանի ժամ մարտերի արդյունքում:

Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեները նաև հարձակվել են արևմտյան ափին գտնվող սաուդյան վարձկանների դիրքերի վրա, որի հետևանքով ոչնչացվել է նրանց պատկանող մի ավտոմեքենա: Սպանվել են ավտոմեքենայում գտնվող բոլոր ուղևորները:

Պիտակ

Մեկնաբանություններ