• Բժիշկներ առանց սահմանների կազմակերպություն.«Իսրայելական զենքերը փոշիացնում են պաղեստինցիների ոսկորները»

Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունը հայտարարել է.«Գազայում Վերադարձի իրավունք ցույցի ընթացքում պաղեստինցիների դեմ իսրայելական նոր զենքերը փոշի է դարձնում նրանց ոսկորները»:

Շաբաթ օրը Բեյրութում «Գազայում մարդակային իրավիճակի քննարկում» համաժողվի ժամանակ բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունը հրապարակել է Գազայի գոտում պաղեստինցի վիրավորներից «Ոսկորների փոշիացում» վավերագրական ֆիլմը:

Բժիշկներ առանց սահմանների կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի գործադիր տնօրեն Ջեյհան Բեսիսոն այդ հարցի հետ կապված ասել է, որ ֆիլմի «Ոսկորների փոշիացում» անունը շատ ճիշտ է ընտրվել: Վավերագրական ֆիլմը այդպես է անվանել այս կազմակերպության վիրաբույժներից մեկը, ով ցույցերի առաջին շաբաթների ընթացքում բուժում էր վիրավորներին:

Բժիշկներ առանց սահմանների կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի գործադիր տնօրենը անցնող 12 տարվա ընթացքում գազայի 2 մլն. ժողովրդի շրջափակումը աշխարհի ամենամեծ բաց բանտն է համարել: Նա ասել է.«Գազայի հիվանդանոցները ունեն էլեկտրամատակարարման մշտական անջատման, ըմպելի ջրի ու բժշկական սարքավորումների ու դեղորայքի պակասի խնդիրներ»:

Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն, վերադարձի իրավունք խաղաղ ցույցի մեկնարկից առայսօր սիոնիստ զորայինների ձեռքով զոհվել են առնվազն 150 պաղեստինցիներ և վիրավորվել շուրջ 16 հազար մարդ:

Jul 31, 2018 17:07 Asia/Yerevan
Մեկնաբանություններ